Մարտի 7-ից նավթի գներն սկսել են աճել ԱՄՆ-ում բենզինի պաշարների կրճատմանը զուգահեռ:

WTI (Light Sweet Crude Oil) ապրանքանիշի ապրիլ  ամսվա համար նավթի գինը բարձրացել է  0,68 դոլարով` հասնելով մեկ բարելի համար մինչեւ 105,38 դոլարի: Brent ապրանքանիշի հյուսիսծովային նավթի գինը ապրիլ  ամսվա համար բարձրացել է  0,51դոլարով`հասնելով  մեկ բարելի համար մինչեւ 122,49 դոլարի:

Նախօրեին նավթի գները համաշխարհային շուկաներում նվազել էին այն բանից հետո, երբ միջազգային միջնորդների վեցյակն Իրանին առաջարկել էր վերսկսել իրանական միջուկային դոսյեի վերաբերյալ բանակցությունները: