Հայտնի ամերիկացի ռեժիսոր եւ դերասան Վուդի Ալենը, ով սովորաբար նկարահանվում է իր ֆիլմերում, 12 տարվա մեջ առաջին անգամ համաձայնել է նկարահանվել այլ ռեժիսորի ֆիլմում:

«Թառամած ժիգոլո» կոչվող ֆիլմի ռեժիսորը Ջոն Տուրտուրոն է, ով եւս խաղում է ֆիլմում:

Ֆիլմում նկարահանվում են նաեւ Շերոն Սթոունը եւ Սոֆյա Վերգարան:

Նկարահանումներն սկսվելու են ապրիլին, Նյու-Յորքում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: