Մարտի 6-ին, Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք է դիմել 21-ամյա Սարգիս Բարսեղյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2007 թ. մայիսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով:
Բարսեղյանը ձերբակալված է



























