Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 6-ին, Երեւան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 48 շենքից բերման է ենթարկվել 50-ամյա Հարություն Այվազյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011 թ. նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:




























