Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ի երգի միջազգային մրցույթին, որը տեղի կունենա այս տարվա մայիսին` Բաքվում, ասված է «Եվրատեսիլի» կայքում տեղադրված հայտարարության մեջ: Այդպիսով, մրցույթին կմասնակցի 42 պետություն:

«Մենք իսկապես հիասթափված են հայկական հեռարձակողի որոշման առթիվ, քանի որ այն հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ»-ին»,-ասել է մրցույթի կատարողական ղեկավար Ջոն Օլա Սանդը ЕВU–ի անունից:

«Թեեւ ЕВU-ն (Եվրոպայի հեռարձակողների միություն) ջանքեր է գործադրել հայկական պատվիրակության ներկայությունը մրցույթում ապահովելու համար, սակայն մեզ հետ կապ չունեցող պատճառները հանգեցրին այդ որոշման»,-ասված է հաղորդագրության մեջ: