Թուրքական Taraf-ը ներկայացրել է WikiLeaks-ի հերթական բացահայտումը Stratfor-ի մասնագետների ուսումնասիրությունների մասին։
Բացահայտված փաստաթղթերի մեջ նշվում է, թե Stratfor-ի մասնագետները 2007-ի մայիսի 2-ի թվագրությամբ գրության մեջ պնդում են, թե Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պայքարում հետախուզական տվյալների հավաքման համար դիմել է Իսրայելի հատուկ ծառայությանը՝ Mossad-ին։ «Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների եւ Mossad-ի գործակալների միջեւ հանդիպումները տեղի են ունեցել Կիպրոսում։ Սաուդցիները երկակի խաղ են խաղում թե ջիհադականների, թե Իսրայելի հետ, քանի որ վախենում են, թե ԱՄՆ-ը չի կարողանալու վերահսկել այդ 2 ուժերին։ Թե’ նախկինում, թե’ ներկայումս Mosssad-ը Սաուդյան Արաբիային վաճառում է զենք, հետախուզական տվյալներ եւ տրամադրում խորհդատվություն»,-նշվել է Stratfor-ի մասնագետների գրության մեջ։



























