2012-ի հունվար եւ փետրվար ամիսներին Հայաստանի հանրապետության եւ Թուրքիայի հանրապետության, ինչպես նաեւ Իրանի իսլամանական հանրապետության հետ սահմանի խախտում չի եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչություն մամուլի ծառայության աշխատակից Վահրամ Մանուկյանը:

Նշված ժամանակահատվածում ձերբակալվել է սահմանը խախտող ավելի քան 30 անձ, հանցագործ խմբավորումներից բռնագրավվել է ավելի քան 100 հազար ռուբլի, ավելի քան 5 միավոր սառը զենք: «Հայաստանի հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչություն գլխավոր խնդիրը` Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, իրականացված է»,-նշել են Սահմանային վարչությունում: