Կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին միայն հարստացնում է տվյալ երկիրը: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն, ընդգծելով, որ հիմա արական քաղաքականության ժամանակաշրջանում ենք ապրում:
Լիլիթ Գալստյանի ներկայացմամբ, ունենք մի երկիր, որտեղ մարդու իրավունքները բռնաբարված են, հետեւաբար հարկ չհամարեց առանձնացնել կնոջ եւ տղամարդու իրավունքները:
Ասուլիսին հրավիրված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւս համաձայնեց, որ Մարդու իրավունքները Հայաստանում ընդհանրապես պաշտպանված չեն, ընդգծելով, որ կանայք Հայաստանում ավելի խոցելի են:
Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ այն կանայք ովքեր կարողանում են իրենց խոհանոցից դուրս գալ եւ պայքարել իրենց իրավունքների համար, նրանք հաջողություն են արձանագրում: Նա ցանկություն հայտնեց, որ կանայք այնքան գնահատված եւ արժեւորված լինեն, որ ԱԺ-ում քվոտաների խնդիր չծագի:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























