Այսօր` մարտի 7-ի առավոտյան, Facebook սոցիալական ցանցի աշխատանքը խափանվել է: Դա անդրադարձել է Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի երկրների եւ Ռուսաստանի վրա:
Այդուհանդերձ Host-tracker ծառայությունը, որը նախատեսված է ինտերնետային ռեսուրսների հասանելիության մոնիթորինգի համար, խնդիրներ չի հայտնաբերել: Facebook -ի պաշտոնական ներկայացուցիչների պաշտոնական մեկնաբանություն չի եղել, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Երկու ժամ անց Facebook-ի աշխատանքը վերականգնվել է, բայց սոցիալական ցանցը հայտնվել է Twitter-ի համաշխարհային տրենդում:
Օգտվողները քննարկում են, որ այդտեղ խառն է հատուկ ծառայությունների մատը:




























