Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչն ընդդեմ 12-ամյա դպրոցական կրթության 12 ժամանոց ելույթ է ունեցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի խորհրդարանի Ազգային կրթության հանձնաժողովի նիստի ժամանակ Էնգին Օզքոչը դեմ է հանդես եկել 12-ամյա դպրոցական կրթության նոր նախագծին եւ իր բողոքն արտահայտել 12 ժամանոց ելույթով։ Նա ելույթն սկսել է 15։20-ին եւ ավարտել հաջորդ օրը 03։20-ին՝ դառնալով Թուրքիայի խորհրդարանի ռեկորդակիր։