«Զայրացած» հույները տապալել են Հռոդոս կղզու ռազմական շքերթը, որն անցկացվում էր 1947 թվականին Հունաստանի` Դոդեկանիսյան կղզիախմբին միանալու տարեդարձի առթիվ: 

Քաղաքացիների մի մեծ խումբ մոտեցել է տրիբունային մինչեւ շքերթի սկսվելը եւ մեկ ժամվա ընթացքում քաղաքական գործիչների հասցեին վիրավորական հայտարարություններ արել: Դրանից հետո ցուցարարները ճեղքել են ոստիկանության պատվարը եւ քաղաքական գործիչների վրա են նետել ջրով եւ յոգուրտով շշեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ն:

Շքերթը դադարեցվել է, քաղաքական գործիչները փախել են:

Հունաստանում գոյություն ունի «զայրացած քաղաքացիների» շարժում, որը պարբերաբար կազմակերպում է  «հարձակումներ» տեղական քաղաքական գործիչների վրա` նրանց վրա նետելով յոգուրտներ կամ նարինջներ: