Հինգ ֆիլմեր պայքարելու են ռուսական «Նիկա» կինոմրցանակաբաշխության մրցանակի համար: Հաղթողների պարգեւատրման արարողությունը կկայանա Մոսկվայում, ապրիլի 8-ին, իսկ այսօր գեղարվեստական ղեկավար Յուլի Գուսմանը հայտնել է թեկնածուների անունները:

Նա հայտնել է, որ այս տարի մրցույթին չի մասնակցելու Նիկիտա Միխալկովի «Արեւից քշվածները 2. Ցիտադել» ֆիլմը: Ռեժիսորի խոսքով, մրցանակին չի կարող հավակնել նաեւ Վենետիկյան փառատոնի հաղթողը` Ալեքսանդր Սոկուրովայի «Ֆաուստը»:

«Լավագույն կինոնկար» մրցանակին հավակնում են «Վիսոցկի. Շնորհակալություն, որ կենդանի ես», Անդրեյ Զվյագինցեւի «Ելենան», Անդրեյ Սմիրնովի «Կար չկար մի կնիկ», Սլավա Ռոսսայի «Սիբիր. Մոնամուր», Սերգեյ Լոբանի «Շապինո-շոու»-ն: Այդ ֆիլմերի ռեժիսորները առաջադրվել են «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակի համար, գրում է «Կուլտուրա»-ն: