Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները առավոտյան ժամերին եվրոպացի օգտագործողների ցանց մուտք գործելու խնդիրները բացատրել են տեխնիկական անսարքություններով:

 Agence France-Presse գործակալությանը նրանք հայտնել են, որ խնդիրը լուծված է, եւ բոլոր օգտվողների համար էլ մուտքը Facebook հասանելի է: Ընդ որում, անսարքության մանրամասները եւ դրա պատճառները չեն հաղորդվում: 

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 7-ի առավոտյան, աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցի աշխատանքը խափանվել էր: Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի երկրների եւ Ռուսաստանի օգտագործողները չէին կարողացել մուտք գործել: Երկու ժամ անց  Facebook-ի աշխատանքը վերսկսվել է, սակայն սոցցանցն արդեն հասցրել է հայտնվել Twitter-ի համաշխարհային թրենդներում, որտեղ տարբեր կարծիքներ են արտահայտվել ծագած խնդրի վերաբերյալ: