ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, NEWS.am-ի խնդրանքով, մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, ըստ որոնց Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, թե ԵՄ-ն նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որի մասին նա ասել էր նաեւ շուրջ մեկ ամիս առաջ:

«Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում՝ թյուրիմացություն: Բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այլ կառույցներից որեւէ առաջարկություններ չեն եղել եւ չկան:

ԵՄ-ն լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է. վերջին անգամ մարտի 6-ին Բրյուսելում»,-ասել է Տ. Բալայանը: