«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի անցկացման մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան USB-մոդեմներ եւ «Դրայվ-10», «Դրայվ-5», «Դրայվ-1» սակագնային փաթեթներ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար համապատասխանաբար:
«Կանանց տոների նախաշեմին մենք որոշեցինք անակնկալ մատուցել մեր բաժանորդներին: Մասնակցեք այս մրցույթին, կիսվեք մեր հետ գեղեցիկի տեսլականով, շնորհավորեք միմյանց եւ ստացեք հնարավորություն մեկ տարի շարունակ անվճար օգտվել Beeline շարժական ինտերնետից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն անձիք, ում 18 տարին լրացել է, եւ ովքեր Beeline Armenia էջի երկրպագու են: Սույն թվականի մարտի 7-ից ժամը 17:00-ից մինչեւ մարտի 13-ը ժամը 12:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք լուսանկար, նկար, հեղինակային հոլովակ կամ բոլորը մեկում «Ամենագեղեցիկն իմ աչքերով» թեմայով: Բոլոր այն աշխատանքները, որոնք կբավարարեն մրցույթի պահանջներին, մարտի 13-ին կտեղադրվեն Beeline Armenia էջում: Այն աշխատանքները, որոնք մինչեւ մարտի 20-ը` ժամը 12:00 կհավաքեն ամենաշատ Like, կճանաչվեն մրցույթի հաղթողներ:
Էլեկտրոնային նամակում հեղինակը պետք է անպայման նշի Facebook-ում իր անձնական էջի հասցեն: Բոլոր նրանք, ովքեր կուղարկեն գոնե մեկ աշխատանք, կհամարվեն մրցույթի մասնակիցներ եւ դրանով իսկ կընդունեն մրցույթի բոլոր պայմանները, որոնք ներկայացված են Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia էջում:




























