Ինդոնեզիայում Citibank-ի թոփ-մենեջեր Ինոնգ Մալինդա Դին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման եւ 1,1 մլն դոլար տուգանքի` հաճախորդների հաշիվներից 4,4 մլն դոլար յուրացնելու համար:

Կինը գումարները վատնել է երկու Ferrari, Hummer, Mercedes եւ Porsche մակնիշի մեքենաներ գնելու, պլաստիկ վիրահատության եւ մի քանի բնակարաններ ձեռք բերելու վրա, հաղորդում է Associated Press-ը:

Մենեջերը գումարները յուրացրել է 2007-2011 թվականներին: Նա 17 փոխանցում է կատարել իր անունով Citigold-ի հաշվեհամարներից: Դիի ամուսինը, կրտսեր քույրն ու եղբայրը նախկինում դատապարտվել էին գումարների լվացման մեղադրանքով, գրում է «Գազետա.ru»-ն: