Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի երրորդ հարսանիքը ձախողվել է դատական գործի պատճառով:

Հիշեցնենք, որ Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին նշանակված ամուսնական արարողությունն այդպես էլ չի կայացել, որի հետեւանքով բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվել, որ Սփիրսը եւ նրա ընտրյալը` Ջեյսոն Թրեվիքը բաժանվել են հարսանիքի նախօրեին:

Ավելի ուշ պարզվել է, որ երգչուհին հետաձգել է արարողությունը, իսկ դրա պատճառը` դատական գործընթացն է: Ներկա պահին Բրիթնին դատական գործընթացի մեջ է նախկին մենեջեր Սեմ Լյութֆիի հետ: Տղամարդը երգչուհուն մեղադրում է, որ նա խախտել է կնքված պայմանագրի կետերը: Իսկ Սփիրսի հորը` Լյութֆին, մեղադրում է զրպարտության մեջ, քանի որ նա հայտարարել էր, որ Սեմը երգչուհուն արգելված հոգեմետ դեղեր է տվել, գրում է Cosmopolitan-ը:

Տղամարդը կարծում է, որ դա իր հեղինակությանը մեծ հարված է հասցրել, այժմ իր համար շատ բարդ կլինի արդարանալ: Ահա թե ինչու է Բրիթնին հետաձգել հարսանիքը, քանի որ իրավաբանների խորհրդով, անհրաժեշտ է մինչեւ վերջ լուծել խնդիրը: