Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիները ներքնաշոր արտադրող թուրքական մի ընկերության հրավերով ժամանել են Ստամբուլ։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլ ժամանած Femen-ի ակտիվիստուհիները մի առեւտրի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, թե իրենց գլխավոր նպատակը կանանց իրավունքների պաշտպանությունն է եւ իրենք թուրք կանանց իրենց կրծքով են պաշտպանելու։
Femen-ի անդամներից Ալեքսանդրա Շեւչենկոն հույս է հայտնել, թե թուրք կանայք էլ Femen խմբեր կստեղծեն եւ բողոքի գործողություններ կիրականացնեն։
Femen-ի ակտիվիստուհիները հայտնել են, թե մարտի 8-ին Ստամբուլում ցնցող ակցիա են իրականացնելու, սակայն տեղն ու ժամը չեն ասել։
Նշվում է, որ Femen-ի իրականացրած ակցիայի ժամանակ նրանց հավանաբար կձերբակալեն եւ կարտաքսեն Թուրքիայից։

























