Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն, այսօր` մարտի 7-ին, հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԳԴՀ ԱԳ նախարար Գուիդո Վեստերվելլեի գլխավորած գերմանական պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: