Իրաքում այսօր կրկին երկու պայթյուն է որոտացել, զոհվել է 14 մարդ, 20-ից ավելին վնասվածքներ են ստացել: Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր, այնպես որ բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:

Ահաբեկիչների հարձակմանն է ենթարկվել երկրի հյուսիսում` Սիրիայի սահմանին մոտ գտնվող Թալլ-Աֆար քաղաքը. ականապատ ավտոմեքենան պայթել է  քաղաքի կենտրոնի ռեստորաններից մեկի դիմաց, իսկ երբ առաջին ահաբեկչության վայրում ամբոխ է հավաքվել, դրա հետ խառնված մահապարտը գործողության մեջ է դրել մարմնի վրա ամրացրած պայթուցիկ սարքը:

Ահաբեկչությունների արդյունքում վնասվել են մոտակա մի քանի շինություններ եւ մոտակայքում կայանած ավտոմեքենաները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: