Նյու Յորքի տեքստիլագործները 1857թ. մարտի 8-ին երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից եւ աշխատանքի վատ պայմաններից: Հենց այդ իրադարձությունն է ընկած տարիներ անց նշվելիք կանանց տոնի հիմքում:
Իրականում կինը մեծարվել է դեռ Հին Հռոմում: Այն ժամանակ տոնը կոչվում էր «ազատ ծնված կանանց տոն»:
1908 թ-ին, արդեն 1857թ. «դատարկ կաթսայի երթին» մասնակցած կանանց թոռները նույն օրը պահանջեցին երեխաների աշխատանքի արգելք, աշխատանքի պայմանների բարելավում եւ կանանց ձայնի իրավունքի տրամադրում: Հաջորդ օրն Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հայտարարեց կանանց ազգային օր: 1910 թ-ին Կոպենհագենում, կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության: Ռուսաստանում այդ օրը նշվում է 1913թ-ից: Խորհրդային Միությունում մարտի 8 -ը համարվել է ոչ աշխատանքիային 1965թ-ին:
Մարտի 8-ը խորհրդային շրջանում ամենասիրված տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց եւ դրա փոխարեն սկսվեց նշվել ապրիլի 7-ը` որպես Մայրության եւ գեղեցկության օր: Սակայն տարիներ անց մարտի 8 -ը «վերածնվեց» եւ նորից դարձավ ոչ աշխատանքային օր` մնալով որպես սիրված տոներից մեկը:
NEWS.am-ը տոնի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց, մաղթում լավ տրամադրություն, սեր եւ հաջողություններ:




























