Չինաստանում ամուսնական զույգը վաղ տարիքից որդուն պահել է փայտե վանդակի մեջ` պատճառաբանելով տղայի անվտանգության նկատառումներով:

Այդ ամենը տեղի է ունեցել Գուանսի հարավային նահանգի փայտաշեն տներից մեկում: Վեյ Յունը, ով արդեն 23 տարեկան է, իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է մի քանի քառակուսի մետր չափերով վանդակում: The Huffington Post-ը հրապարակել է լուսանկարները:

Երեխայի խորթ մայրը պատմել է, որ երբ Վեյը փոքր է եղել, ծնողները նրան մենակ են թողել, իսկ երբ վերադարձել են, տղան սողում էր տան շուրջ, եռման ջուրն իր վրա էր լցրել եւ այրվածքներ ստացել: Այն ժամանակ հայրը որոշել է անվտանգության հարցը լուծել արմատապես, պարզապես փակել է վանդակում:

Երիտասարդը ոչ մի անգամ չի շփվել հասակակիցների հետ, դպրոց չի գնացել: Ավելին, նա այդպես էլ չի սովորել քայլել ու խոսել, սողում է երեխայի պես ու տարօրինակ ձայներ հանում:

Մայրը երբեմն Վեյ Յունին հանում է վանդակից` լողացնելու եւ հագցնելու համար: