Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակ, որն ի տարբերություն նախորդ տարիների, կիրականացվի ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այլ նաեւ մայրաքաղաքի բազմապրոֆիլ մի շարք այլ բուժհաստատություններում:
Քաղքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ, որտեղ հետազոտություններ անցնելուց հետո` անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն համապատասխան բուժհաստատություն:



























