Հայտնի ռուս շոումեն, «Հրաշքների դաշտ» շոուի վարող Լեոնիդ Յակուբովիչը եւ նրա փոքրիկ թոռնուհին, այսօր` մարտի 7-ին, ավտովթարի են ենթարկվել:
Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, Երեւանի ժամանակով 16:00-ի սահմաններում, իր Mercedes ավտոմեքենայի ղեկին նստած Յակուբովիչը բախվել է Peugeot մակնիշի ավտոմեքենային:
66-ամյա հեռուստաաստղը եւ նրա թոռնուհին չեն տուժել, մյուս մեքենայում գտնվողները նույնպես անվնաս են մնացել:
Վնասվել են միայն երկու ավտոմեքենաները:


























