Հայաստանի տարածքում, մարտի  8-ին, 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 10-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քամին հյուսիսարեւմտյան 3-8 մ/վրկ, առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ,  լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 2-4 աստիճանով, 12-ին՝ նույնքան կբարձրանա:

Երեւանում, մարտի 8-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 11-ին, 12-ին առանց տեղումների եղանակ:

Մարտի 8-9-ին, ցերեկը, Երեւանում կլինի 7 աստիճան տաքություն, մարտի 10-11-ին` 3 աստիճան տաքություն, իսկ մարտի 12-ին կրկին ջերմաստիճանը կբարձրանա: