Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարվել է նախագահական ընտրությունների հաղթող:

Ինչպես հաղորդում է RBK-ն, Պուտինը հավաքել է ընտրողների 63,6 տոկոս քվեն: Երկրորդ տեղում Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովն է, ում օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցածների 17,18 տոկոսը:

Երրորդ տեղում ինքնաառաջադրված թեկնածու, գործարար Միխայիլ Պրոխորովն է` 7,98 տոկոսով: ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ընդամենը 4-րդն է` 6,22 տոկոս ձայներով, իսկ Սերգեյ Միրոնովը վերջին տեղում է, ով ստածել է ընտրողների 3,85 տոկոսի քվեն: