Աշխարհում ամենահայտնի ու հզոր հաքերային խումբը` Anonymous-ը, այսօր` մարտի 7-ին, կոտրել է Վատիկանի կայքը:

«Այսօր Anonymous-ը որոշել է արգելափակել Վատիկանի կայքն, ի պատասխան ձեր դոկտրինի, պատարագի ու անհեթեթ, հնացած կանոնների, որը ձեր շահութաբեր կազմակերպությունը տարածում է աշխարհում»,-ասված է հաքերների հայտարարության մեջ, որը տեղադրված է իրենց իտալական կայքում, մեջբերում է BFM պորտալը:

Իրենց հուշագրում հաքերները եկեղեցուն հիշեցրել են XVI դարում ինկվիզիցիայի ժամանակ  ինդուլգենցիաների վաճառքի, վհուկների որսի, հերետիկոսներին այրելու եւ շատ այլ բաների մասին:

Բացի այդ, ինչպես հաղորդում է CyberSecurity.ru-ն, Anonymous-ի հաքերները Վատիկանին մեղադրել են իտալացիների գործերի մեջ ամեն օր խառնվելու մեջ: