Ամերիկյան Apple ընկերությունն, այսօ` մարտի 7-ին, Սան-Ֆրանցիսկոյում, մամուլի ասուլիսում ներկայացրել է նոր սերնդի iPad-ը:

Ինչպես հաղորդում է CNews-ը, Նոր iPad-ի դիսփլեյը մնացել է նախկինի չափ` 9,7 դյույմ, սակայն պիքսելը 1024x768-ից աճել է մինչեւ 2048x1536: Դա 4 անգամ ավելին է իր նախորդի ունեցածից:

Նոր դիսփլեյն ստացել է Retina անվանումը: Նորույթը հագեցած է Apple A5X բարելավված պրոցեսորով: Այն պարունակում է 4 գրաֆիկական միջուկ եւ մշակողների խոսքով, իր արագությամբ երկու անգամ գերազանցում է Nvidia Tegra 3-ի 4 միջուկային չիպի գրաֆիկական հաշվարկներին: Բացի այդ, պլանշետն ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն ունակ է Full HD 1080p տեսաձայնագրել:

Նոր iPad-ն ունի 4G տեխնոլոգիայի LTE աջակցություն: Տվայլների փոխանցման առավելագույն արագությունը 73 Մբիթ/վայրկյան է: Ինքնավար աշխատանքի ժամանակ պահպանվել է iPad 2-ի մակարդակի:

Պլանշետը առաջարկվում է 16, 32 եւ 64 Gb մոդիֆիկացիաներով:

Միաժամանակ, պլանշետը մի փոքր հաստացել է` մինչեւ 9,4 մմ, իր նախորդի 8,8 մմ-ի դիմաց: Գինը մնացել է նույնը` 499 դոլարից սկսած 16 Gb հիշողությամբ  Wi-Fi մոդելի համար եւ 629 դոլարից սկսած` Wi-Fi+4G մոդելի համար:

Վաճառքը կսկսվի մարտի 16-ից, առաջին 10 երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Մարտի 23-ից նրանց կմիանան եւս 26 երկրներ: Հայաստանը այդ երկրների ոչ մի ցանկում չկա: