ԱՄՆ-ում ծնողները երեխային մոռացել են ռեստորանում` կրկնելով հայտնի «Մենակ տանը» ֆիլմի սցենարը:
Դա տեղի է ունեցել Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Բելկ Էր քաղաքում: Փոքրիկ Հարմոնիի ծնողներն ամուսնալուծված են, սակայն համատեղ են զբաղվում երեխայի դաստիարակությամբ: Մարտի 6-ին ընտանիքը միասին մասնակցել է տեղի ռեստորանում իերնց ծանոթների կազմակերպած երեկոյին: Խնջույքի ավարտից հետո, սակայն, փոքրիկին ոչ ոք չի վերցրել:
Ծնողներն ընդհանրապես մոռացել են երեխային, նրանցից յուրաքանչյուրը մտածել է թե նա «երկրորդ կեսի» մոտ է: Երեխայի «անհետացման» մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ փոքրիկն աշխատակիցներից ջուր է խնդրել:
Հաստատության աշխատակիցները տեղեկացրել են շերիֆին, երեխայի լուսանկարը ցուցադրել են լրատվական թողարկումով: Դրանից հետո հայրն ու մայրն անմիջապես հայտնվել են:



























