Մերձմոսկվայում գնացքի տակ է ընկել 16-ամյա ջազային կատարող, Կենեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ВГИК) ուսանող Սմբատ Մելքոնյանը, հաղորդում է LifeNews-ը:
Նա չի լսել էլեկտրագնացքի մեքենավարի ազդանշանը` ականջակալներում բարձր երաժշտության պատճառով: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ պատանուն շպրտել է մոտ վեց մետր: Մելքոնյանը մահացել է տեղում:
Չնայած պատանի տարիքին` տաղանդավոր ջազային կատարող Սմբատ Մելքոնյանը հասցրել էր բավական հանրահայտ լինել մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում:


























