Կանանց միջազգային օրը Երկիր մոլորակին սպասվում է հզոր գեոմագնիսական փոթորիկ, որին մասնագետները տվել են առավելագույն ուժգնություն` X: Մարտի 7-ին Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում: Գեոմագնիսական փոթորիկի ժամանակ մարդկանց մոտ նկատվում է ընդհանուր թուլություն, զարկերակային ճնշման տատանումներ, գլխացավ: Հնարավոր է ճշգրիտ էլեկտրոնիկայի խափանումներ:
Նախորդ անգամ նման ակտիվություն Արեգակի վրա գրանցվել էր հունվարին: Այն ժամանակ գեոմագնսիական փոթորիկի պատճառով ԱՄՆ-ում ստիպված եղան փոխել միջմայրցամաքային չվերթների երթուղին:




























