Մարտի 8-ին Հայիթիում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկություններով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 38 կիլոմետր հեռավորության վրա:

Երկրաշարժը իրարանցում է առաջացրել տեղի բնակչության շրջանում, որը դեռ չի մոռացել երկու տարի առաջ տեղի ունեցած աղետի հետեւանքները: Գիշերը ցնցումներ զգալով շատ բնակիչներ փողոց են դուրս եկել, հաղորդում AP-ին:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ 2010-ի հունվարի 12-ին տեղի ունեցած բնական աղետի հետեւանքով զոհվել էր 314 հազար մարդ: Ընդհանուր առմամբ տուժել էր 3 միլիոն մարդ: