Ուգանդայի հյուսիս արեւմուտքում բեռնատարի ծանրության պատճառով քանդվել է կամուրջը, որի հետեւանքով 23 մարդ զոհվել է, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Զեու քաղաքում` Հարավային նահանգում: Փայտե կամուրջը քանդվել է, երբ բեռնատար ավտոմեքենան անցնում էր դրա վրայով: Բեռնատարը շրջվել է եւ ընկել գետը:

Նախնական տեղեկություններով, բեռնատարի մեջ գտնվել է 34 մարդ, ովքեր վերադառնում էին առեւտրական շուկայից: Երեք մարդ անհայտ կորած է համարվում:

Ոստիկանությունում նշել են, որ վթարը տեղի է ունեցել կամրջի հնամաշության եւ բեռնատարի վարորդի սխալի պատճառով:

Վիճակարգության համաձայն, Ուգանդայում ավտոճանապարհային պատահարների հետեւանքով ամեն տարի զոհվում է 2,8 հազար մարդ: