Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ի պաշտպանություն ուսուցիչների, գործադուլ են հայտարարել նաեւ վարորդները` հասարակական տրանսպորտի երթեւեկությունը փաստացի կաթվածահար է եղել:
Ինչպես հաղորդել է տրանսպորտի աշխատողների արհմիության նախագահ եւ ու գործադուլի կազմակերպիչ Պեեպ Պետերսոնը, ամբողջությամբ դադարեցվել է տրոլեյբուսների երթեւեկությունը, քաղաքային երթուղիներում ավտոբուսների թիվը նվազեցվել է 90 տոկոսով, երթուղի է դուրս եկել տրամվայների 25 տոկոսը:
Հիշեցնենք, որ ուսուցիչները եւ մանկապարտեզների դաստիարակները մարտի 7-ից աշխատանքի դուրս չեն գալիս, պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը: Իսկ այսօր ի պաշտպանություն ուսուցիչների պահանջների, գործադուլ են հայտարարել նաեւ տրանսպորտի ոլորտի աշխատողները:
Միաժամանակ, Տալլինում կազմակերպվել է «Տեղափոխիր հետիոտնին» կամավորական ակցիան, որի շրջանակներում մեքենա ունեցողները տեղափոխում են քաղաքացիներին` նվազեցնելու համար գործադուլով պայմանավորված անհարմարությունները:
Ավելի քան հազար տալլինցիներ գրանցվել են Facebook սոցիալական ցանցում` ակցիային մասնակցելու համար:
Վարորդները Facebook-ում ներկայացրել են իրենց առավոտյան երթուղին: Արդյունքում կանգառները վերածվել են վարորդների եւ ուղեւորների հանդիպման վայրերի, հաղորդում է Gazeta.ru-ն:




























