Սուզվող խաղաղօվկիանոսյան Կիրիբաթի հանրապետության իշխանությունները նախատեսում են երկրի բնակչությանը վերաբնակեցնել Ֆիջիի կղզեախմբի կղզիներից մեկում, հաղորդում է  BBC News-ը:

Կիրիբաթիի նախագահ Անոտե Թոնգը հայտարարել է, որ ներկա պահին բանակցություններ է վարում Ֆիջիի իշխանությունների հետ կղզեախմբի կղզիներից մեկի գնման շուրջ: Տոնգը պատմել է, որ խոսքը Ֆիջիի` մեծությամբ երկրորդ կղզու` Ֆիջի Վանուա-Լեւի մասին է, որի մակերեսը կազմում է հինգ հազար քառակուսի կիլոմետր:

Ներկայումս Կիրիբաթի բնակչությունը կազմում է հարյուր հազար մարդ: Կղզու տարածքը աստիճանաբար անցնում է ջրի տակ, գրում է  Lenta.Ru-ն: