Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բենիամին Նեթանյահունի` Վաշինգթոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փաթեթային համաձայնության են եկել Իրանի հարցում:
«Մաարիվ» հրատարակչությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրում է, որ փաթեթային համաձայնության արդյունքում Իսրայելը պարտավորվում է չռմբակոծել Իրանը այս տարի: ԱՄՆ-ը Իսրայելին կտրամադրի բոլոր տեսակի զենքեր` Թեհրանի միջուկային օբյեկտների վրա հավանական հարձակման կազմակերպման համար, հաղորդում է «Կուրսորը»: Այսպես, ԱՄՆ-ը Իսրայելին կտրամադրի ժամանակակից բունկերային ռումբեր:
Փորձագետները ԱՄՆ-ի այդ քայլը գնահատում է, որ նա չի ցանկանում հարձակում գործել Իրանի վրա ընտրությունների նախօրեին: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը եւս հայտարարել է, որ Իսրայելի վարչապետը համաձայնվել է այդ գործարքին եւ պատրաստ է հետաձգել հարձակումը:




























