Կուբան մարդու վրա կփորձարկի ՁԻԱՀ-ի նոր պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է Կուբայի` գենետիկ ինժեներիայի հարցերով կլինիկական հետազոտությունների ղեկավար, բժիշկ Վերենա Մուիզոն:

Նա նշել է, որ փորձարկումները տեղի կունենան այս տարվա երկրորդ եւ երրորդ քառորդում: TERAVAC-VIH-1 անունը ստացած պատվաստանյութը մշակվել է 30 կամավորների վրա, ովքեր դեռ չեն հասել ՁԻԱՀ-ի կրիտիկական փուլին, հաղորդում է Sky News-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ առնետների վրա անցկացրած փորձերը դրական արդյունք են տվել: