Ծաղկի շուկայում այսօր` մարտի 8-ին, NEWS.am-ի մոնիտորինիգը ցույց տվեց, որ նախորդ տարվա մարտի 8-ի համեմատ գնային փոփոխություններ գրեթե չկան, թեեւ ոչ տոնական օրերի համեմատ ծաղիկը, բնականաբար, թանկացել է:
Ի դեպ` արդեն առավոտից Երեւանի բազմաթիվ գոնե միջին լայնության փողոցների մայթերին հայտնվել են ծաղկավաճառային կետեր, շատերը` նույնիսկ տաղավարի տեսքով: Փոխարենը` քաղաքապետարանը բաական ուշադիր է Աբովյան փողոցի հանդեպ, որտեղ ի տարբերություն նախորդ տարվա, հատուկենտ ծաղկավաճառներ են երեւում;
Ծաղիկներն առաջարկվում են հետեւյալ գներով. ձնծաղիկի ու մանուշակի փոքրիկ փունջն արժե 200 դրամ, նարցիսները` նույնպես 200 դրամ են: Տեղական կակաչների գները սկսում են 300 դրամից, հոլանդականները` 700 դրամից: Վաղվանից բոլոր այս ծաղիկների գները մի քանի անգամ կիջնեն:
Ինչպես եւ նախորդ տարիներին` ամենամեծ պահանջարկ վայելում է վարդը: Հոլանդական վարդերի գները սկսում են 2000 դրամից, սակայն նշենք, որ հոլանդակա վարդը նույնիսկ ոչ տոնական օրերին համարյա չի էժանանում: Տեղական վարդերն արժեն նվազագույնը 1000 դրամ, թեեւ որոշները հոլանդական վարդի գնին են, ու տեսքով էլ չեն զիջում նրան; Ընդ որում` ծաղկի փակ խանութներում վարդը մոտ 500 դրամով թանկ է բացօթյա վաճառակետերից: Նշենք, որ առավոտյան կողմ ծաղիկներն ավելի թանկ էին, սակայն առաջարկի ծավբալը եւ մրցակցությունը ստիպուն են վաճառողներին` համեմատաբար ավելի ցածր գին առաջարկել, թեեւ երեկոյան կողմ հնարավոր են բազմապիսի գնային անակնկալներ:
Բազմաթիվ նաեւ ծաղկային կոմպոզիցիաները, որոնց գները նույնքան բազմազան են, որքան ծաղիկները, սակայն առավել ճաշակով ձեւավորված կոմպոզիցիաների գները սկսում են մոտ 8000 դրամից:



























