Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ղեկավարները հայտնվել են կասկածի տակ կապված նրա հետ, որ ռազմական ինքնաթիռները օգտագործվում է թմրանյութերի եւ զենքի մատակարարումներ իրականացնելու նպատակով, որոնք նախատեսված են ապօրինի ռազմական կազմակերպությունների համար: Այդ մասին գրում է Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Դենիել Բոլգերին, ով զբաղվում է աֆղանական զինծառայողների պատրաստությամբ:
Ներկա պահին փաստի առթիվ երկու հետաքննություն է անցկացվում: Մեկը գլխավորում է Աֆղանստանում անվտանգության օժանդակության միջազգային ուժերի (ISAF) ներկայացուցիչները, մյուսն էլ ԱՄՆ Արդարադատության նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը (DEA), գրում է «ՌԻԱ Նովոստին»:



























