Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնացած ադրբեջանուհի 40-ամյա Դիյար Բ.-ն ամուսնու հետ վիճաբանելուց հետո որոշել է վերադառնալ Ադրբեջան։ Նա հավաքել է իրերը եւ տնից դուրս եկել, սակայն ուշ ժամ լինելու պատճառով մոտակայքում գտնվող մի հիվանդանոցի սպասասրահում որոշել է մնալ մինչեւ լույսը բացվի։
Սակայն առավոտյան հիվանդանոցի սպասասրահ է մտել ամուսնու ազգականը եւ ատրճանակով կրակել Դիյար. Բ-ի վրա: Բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը։
Սպանության պահը ֆիքսել են հիվանդանոցի անվտանգության տեսախցիկները:



























