NEWS.am-ին տեղեկություններ են հասել, որ մարտի 7-ին, Արտաշատ քաղաքի «Արտաշատ» հյուրանոցում 61-ամյա մի տղամարդու այրված դիակ է հայտնաբերվել` անկողնու մոտ նստած վիճակում: Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չհերքելով, որ այրված դիակ է հայտնաբերվել` վստահեցրել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են:
Ի դեպ, նշենք, որ «Արտաշատ» հյուրանոցը չի գործում:




























