Ներքնաշորեր արտադրող մի թուրքական ընկերության հրավերով Ստամբուլում գտնվող ուկրաինական Femen-ի ակտիվիստուհիները մարտի 8-ին Ստամբուլի Այա Սոֆիայի հրապարակում ակցիա են իրականացրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի ակտիվիստուհիներ մերկացել են եւ ակցիա իրականացրել ընդդեմ թուրք կանանց դեմ բռնությունների։

Ոստիկանները ձերբակալել են կանանց եւ տեղափոխել ոստիկանատուն։