Մեծ Բրիտանիայում` Քենթ դքսության Օրփինգթոն քաղաքում աղվեսը ավազակային հարձակում է գործել տեղացիներից մեկի վրա` նրա ձեռքից խլելով սնունդով լի տոպրակը, որից հետո հեռացել է:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել մարտի 5-ին: Տուժած Սեբ Բեյքերը պատմել է, որ կենդանին հարձակվել է իր վրա, երբ ինքը գնումներով տուն էր վերադառնում:

Բեյքերը փորձել է հեռու քշել աղվեսին` փաթահարելով տոպրակները, սակայն կենդանին չի հեռացել: Ավելին, աղվեսը փորձել է խլել տղամարդու ձեռքի տոպրակները: Բեյքերը փորձել է փախչել, սակայն աղվեսը շարունակել է հետապնդել նրան, եւ նրան ոչինչ չէր մնում, քան հանել տոպրակից հացը եւ տալ կենդանուն: Ուտելիք ստանալով` աղվեսը հեռացել է: