Վերջերս Վաշինգթոնում հնչած հայտարարությունն այն մասին, որ Իրանի հարցը «կարելի է առանց ռազմական միջամտության հարցը», արժե դրական գնահատել: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին` միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ի` պատժամիջոցների քաղաքականության շարունելու մտադրությունը հակադիր գնահատականի է արժանի:

«Իրանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականությունը ձախողման է դատապարտված եւ վնասում է հենց Ամերիկային: 33 տարվա ընթացքում Իրանի դեմ համառորեն մի շարք պատժամիջոցներ են կիրառում: Հատկապես դա ուժեղացել է վերջին տարվա ընթացքում: Այդ ռազմավարության նպատակը իրանական ժողովրդին իսլամական կարգից անջատելն է»,-հայտարարել է Խամենեին` ընդգծելով, որ մարտի 2-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրանցի ժողովուրդը քվեարկել է իսլամական կարգի համար` միանշանակ վստահություն հայտնելով նրան, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:

Ըստ էության, Խամենեին նկատի ուներ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իսլամիստները եւ իսլամական պահպանողականները զգալի առավելություն են ստացել: Սակայն հարկ է նշել, որ բարեփոխական եւ լիբերալ ուժերի գերակայող մեծամասնությանն ուղղակի չգրանցելով թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին: