Հոմս քաղաքում հանցագործություններ իրականացրած ահաբեկիչների խումբը հանձնվել է իշխանություններին, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Հարկ է նշել, որ նրանցից երկուսին ոստիկանական բաժանմունք է բերել նրանց հայրը: Սիրիայի պետական հեռուստաընկերության տված հարցազրույցում նա հայտարարել է, որ տղաներին հանձնել է արդարադատության ձեռքը` համոզված լինելով, որ նրանց ընտրած ուղին սխալմունք է եղել, եւ օգտվելով նախագահի կողմից հռչակված համաներումից հարկադրել է որդիներին հանձնել զենքը, որպեսզի նոր կյանք սկսեն:

Ահաբեկչական խմբավորման մեջ մտած երեք սիրիացիները կոչ են արել նախկին ընկերներին օգտվել հնարավորությունից եւ հրաժարվել ապօրինի զինված խմբավորումներից: