Իրանի օրենսդրությամբ, տղամարդկանց իրավունք են տվել սեքսով զբաղվել` լինելով պաշտոնապես ամուսնացած: Դրա համար նրանք պետք է «բանավոր» ձեւով ժամանակավոր ամուսնանալ, իսկ դա կարող է տեւել մի քանի րոպեից մինչեւ մի քանի տարի:

Տղամարդն այսուհետ իրավունք ունի սեքսուալ կապի մեջ մտնել ցանկացած թվով կանանց հետ:

BFM-ը` վկայակոչելով The Guardian-ը, հայտնում է, որ ժամանակավոր ամուսնությունը հատուկ կրոնական ծիսակատարություն է եւ պետական գրանցում չի պահանջում: Այդուհանդերձ տղամարդը կարող է այն դադարեցնել ցանկացած պահի, իսկ կինն այդ իրավունքը չունի:

Դա հաստատել է խորհրդարանի 104 պատգամավոր` բոլորն էլ տղամարդիկ: