Արեւի մակերեւույթին մարտի 5-ին եւ 7-ին երկու հզոր պայթյունների արդյունքում, Երկրի վրա հզոր գեոմագնիսական փոթորիկ է արձանագրվել, որին հետաքրքրությամբ հետեւում են գիտնականները:
Հզոր գեոմագնիսական փոթորկին մասնագետները տվել են առավելագույն ուժգնություն` X:
Ինչպես հաղորդում է BFM-ն` վկայակոչելով BBC News-ը, չվերթներ կատարող օդանավերին առաջարկվում է փոխել երթուղին եւ չանցնել գեոմագնիսական փոթորկի տարածքով:
Գեոմագնիսական փոթորիկի ժամանակ մարդկանց մոտ նկատվում է ընդհանուր թուլություն, զարկերակային ճնշման տատանումներ, գլխացավ: Հնարավոր է ճշգրիտ էլեկտրոնիկայի խափանումներ:
Նախորդ անգամ նման ակտիվություն Արեգակի վրա գրանցվել էր հունվարին: Այն ժամանակ գեոմագնիսական փոթորիկի պատճառով ԱՄՆ-ում ստիպված եղան փոխել միջմայրցամաքային չվերթների երթուղին:



























