Պակիստանի իշխանությունները ամերիկացիների կողմից սպանված թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն-Լադենի 3 այրիներին մեղադրել են երկրում ապօրինի գտնվելու մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:
Որոշ տվյալներով, մարտի սկզբին Պակիստանի իշխանությունները թույլ էին տվել Բեն-Լադենի այրիներին եւ 8 զավակներին լքել երկրի տարածքը:
Telegraf.by-ը նշում է, որ «Ալ Կաիդայի» առաջնորդի աներորդի Զաքարիա աս-Սադահը ժամանել է Պակիստան, որպեսզի Եմեն տեղափոխի իր քույր Ամալ Ահմեդ Աբդուլֆաթահին եւ ահաբեկչի երկրորդ այրուն` երեխաների հետ:
Չի հաղորդվում, թե որտեղ պետք է գնա Բեն-Լադենի երրորդ կինը:
Հիշեցնենք, որ Բեն-Լադենի մահից հետո պարզ էր դարձել, որ նա վերջին տարիներին ապրել էր Պակիստանում` իր կանանց ու 8 երեխաների հետ: Նրանք բոլորը Պակիստան են այցելել առանց վիզայի եւ երկրում գտնվել ապօրինի:


























