Կիբորգների եւ մարդ-մեքենաների մասին ամերիկյան բլոկբաստերները մոտ ապագայում իրականություն կդառնան: ԱՄՆ Նյու Մեքսիկոյի համալսարանից գիտնականների խումբը մշակել է սինթետիկ բիոհամատեղիելի պոլիմեր, որն ունի նյարդային հյուսվածքի յուրահատկություն:
Նշվում է, որ անդամահատման արդյունքում վնասված մակերեւութային նյարդերը չեն կարող ընդունել սենսորային ազդանշաններ, սակայն կարող են նոր նյութի միջով զարգանալ եւ փոխգործակցել էլեկտրոդի հետ, որի շնորհիվ արհեստական վերջույթը կարող է զգալ եւ գործել ինչպես կենդանի մարմինը: Սա կարող է նաեւ վերջույթից զրկված անձանց լիարժեք կյանքի վերադարձնել:
Հյուսվածքային նյութն արդեն փորձարկվել է առնետի անդամահատված ոտքի վրա, եւ մակերեւութային նյարդերն աճել են նրա միջով, հաղորդում է CNews-ը: Կարեւորն այն է, որ սինթետիկ նյութն ընդունվել է կենդանու իմունային համակագի կողմից:




























