Mercedes ավտոկոնցեռնի մասնագետներն «անտեսանելի» ավտոմեքենա են ստեղծել:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, դրա համար նրանք մեքենայի ողջ թափքը վարորդի կողմից պատել են հեղուկ բյուրեղային արտացոլող շերտով, իսկ մյուս կողմից տեսախցիկ են տեղադրել, որը տեղի ունեցողը ցուցադրում է էկրանի վրա:

Տեսախցիկը նկարահանում է աջ կողմում տեղի ունեցողը, իսկ վարորդի կողմից պատկերը դուրս է բերվում յուրօրինակ էկրանի վրա:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, անտեսանելիության էֆեկտ ստանալու համար հեղուկ բյուրեղյա էկրանի օգտագործումը նորություն չէ, սակայն մինչ օրս ոչ ոք չէր մտածել այդկերպ «թաքցնել» մի ողջ ավտոմեքենա: